Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

23.09.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ակսոն» ԱՀ Բորսա ՍՊԸ
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոսված

Նշված հասցեում 10.10.2016թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Քոչինյան փողոց, թիվ 14/3 հասցեում գտնվող 0.0552 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 56000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան, Բագրևանդի փողոց, թիվ 1/7 հասցեում գտնվող 395.6 ք.մ. մակերեսով գլխավոր մասնաշենք, 289.74 ք.մ. մակերեսով մասնաշենքեր, 19.25 ք.մ. մակերեսով մառան, պահակակետ, 76.75 ք.մ. մակերեսով առանձնատներ, 13.61 ք.մ. մակերեսով սան հանգույց, աստիճաններ, 73.8 ք.մ. մակերեսով խոհանոց, 401.1 ք.մ. մակերեսով բաց պատշգամբ առանձնասենյակով, 95.6 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ և 0.3134 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 1066000000 ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 10.10.2016թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին, մինչև 01.06.2017թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես de facto» թերթի 23-26.09.2016թ., N 58 (721), էջ 10:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ)

Հեռ..` +374 10 526185

Վեբ կայք` www.akson.am

Էլ. փոստ`