Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին

27.10.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. Մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. Հրապարակած հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը,

7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերն ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը, տեղի կունենա 2016թ. Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 1300-ին: «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի շենքում:
 

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Ազատավան, Մաշտոցի փ. 1

Հեռ..` +374 235-6-01-48

Էլ. փոստ`