Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` « ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ՀՐԱՉՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27.10.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ՀՐԱՉՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

« ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ՀՐԱՉՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1. ՀՀ քաղաքացիությունը 2. Բարձրագույն կրթությունը 3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաղթերն են` 1. Դիմում` հաստատության խորհուրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճեն, 4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ), 5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում), 6. Աշխատանքային գրքույկի պատճենը: 7.Զինվորական գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2016թ.նոյեմբերի 07-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր ժամը 10.00-ից 15.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 15 –ին ժամը 12:00-ին դպրոցի շենքում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093-093-885 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ.Արևաբույր ,Հ.Թադևոսյանի փող.,շենք 1

Հեռ..` +374 93-093-885

Էլ. փոստ`