Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

28.10.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04 մարտի 2010թ. N319-Ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի <<Կապանի թիվ 8 միջնակարջ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտարարության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փատաթղթերն են.
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագիր/պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ ներկայացնել մրցույթին առնվազն երեք օր առաջ/
5. Հրապարակված հոդվածների ցանկը, կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
7. Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենը պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 2-ը, ներառյալ,ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 13-ին ժամը 15:00: ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում: Հասցեն՝ ք. Կապան, Շղարշիկ բանավան:
Տեղեկությունների համար զանգահարել 028553035, 091370078

Հասցե՝ ք. Կապան, Շղարշիկ բանավան
Հեռ.՝ -374 28553035
Էլ. փաստ.՝ kapan8@schools.am

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան բանավան Շղարշիկ

Հեռ..` +374 285 53035, +374 91 370078

Էլ. փոստ`