Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

28.10.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀՀ ԿԳՆ ենթակայության §Երևանի հ. 195 ավագ դպրոց¦ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) Բարձրագույն կրթությունը,
3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստատութուղթը (դրանց առկայության դեպքում),
6) Աշխատանքային գրքույկի պատճենը,
7) Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
3. Փաստաթղթերն ընդունվում են Երևանի հ. 195 ավագ դպրոցում նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից մինչև 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. դեկտեմբերի 2-ը:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 9-ին ժամը 14:00-ին Երևանի հ. 195 ավագ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ ք. Երևան, Մազմանյան 5ա:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)359555, 091587894:
 

Հասցե` ք. Երևան, Մազմանյան 5ա

Հեռ..` +374 10 359555, +374 77 895333

Էլ. փոստ`