Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

31.10.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

« ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար մրցույթի

 

1. Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում` կազմակերպության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ).

5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) Աշխատանքային գրքույկի պատճենը:

3. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 6-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9.00-ից մինչև 15.00, « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի շենք: Հեռախոս` 093133363:

4. Մրցույթը տեղի կունենա, 2016թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

 

 

Խորհրդի քարտուղար` Վ. Ասատրյան

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովակ

Հեռ..` +374 9313-33-63