Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնբ զբաղեցնելու համար

03.11.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

ՀՀ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար : Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիություն,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը/ հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ/դրանց առկայության դեպքում/,
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 10 - ից դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը,բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 20 – ին՝ ժամը 12:00-ին, << ՀՀ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ –ում:
Հասցեն՝ գ. Երասխ,Մ.Մաշտոցի 10:
Տեղեկությունների համար զանգահարել 055109901 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ գ. Երասխ Մաշտոցի 10

Հեռ..` +374 55 109901

Էլ. փոստ`