Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

04.11.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի <<Հովունիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը,
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000 –ից մինչև 1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 1400 -ին, Հովունիի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Հովունիի միջնակարգ դպրոցում (հասցեն`ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովունի, հեռ. 098181390) կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (ք. Գյումրի, Գայի 14, 0312 5-05-10):

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովունի

Հեռ..` +374 98 181390

Էլ. փոստ`