Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ ՝ «ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.11.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ N 319-Ն որոշմամբ հաստատված«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակաման) մասին» կարգի 6-րդ կետ

« ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար :
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են ՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքցու անձնագրի պատճենը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը(ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 1200 – ին, «ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել 0255-6-20-01:
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ գ.Մեծ Պարնի:
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Մեծ Պարնի

Հեռ..` +374 255-6-20-01