Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արագածոտնի մարզ «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.11.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզ «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. Մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Արագածոտնի մարզի «Զովասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.բարձրագույն կրթությունը, 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են ` 1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6.աշխատանքային գրքույկի պատճենը, 7.Զինվորական գրքույկի պատճենը (տղամարդկանց դեպքում): Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2016թ.նոյեմբերի15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր` ժամը 1000-1600-ը, բացի կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2016թ.դեկտեմբերի 23-ին, ժամը 1300-ին, Զովասարի միջնակարգ դպրոց դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել` 093/77-52-94 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ գ. Զովասար

Հեռ..` +374 93-77-52-94

Էլ. փոստ`