Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ` «ՀՀ Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.11.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
    Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են `
     1. ՀՀ քաղաքացիությունը, 
     2. Բարձրագույն կրթությունը,
     3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
    Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
     1. Դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
     2. ՀՀ  քաղաքացու անձնագրի պատճենը,
     3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
     4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ), 
     5.Հհրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
     6.Աաշխատանքային գրքույկի պատճենը:
    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
    Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10-ից 15-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
    Փաստաթղթերի  ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
    Մրցույթը տեղի կունենա  2016թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 13-ին , Լոռու մարզի Անտառամուտի հիմնական  դպրոցում
Տեղեկությունների համար զանգահարել +37491772216
Հասցե` ՀՀ Լոռու մարզ,գ.Անտառամուտ
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ.Անտառամուտ

Հեռ..` +37491772216