Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

11.11.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319 որոշում

ՀՀ Արագածոտնի մարզի Հ.Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր ժամը 1100-1400 , բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին` ժամը 1500-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Հ.Ոսկանյանի անավ թիվ 2 հիմնական դպրոցում , հասցեն Մ.Բաղրամյան 2-րդ փակուղի: Տեղեկությունների համար զանգահարել 093-72-10-74 հեռախոսահամարին:

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան ,Մ.Բաղրամյան փակուղի 2

Հեռ..` +374 93 721074

Էլ. փոստ`