Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Դիտավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

01.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Դիտավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառա/վարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ պատճենը,
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստատուղթ /դրանց առկայության դեպքում/,
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2016 թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2017 թ. հունվարի 11-ը ներառյալ, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թ. հունվարի 20-ին, ժամը 1400-ին Դիտավանի հիմնական դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Դիտավանի հիմնական դպրոցում /հասցեն՝ գյուղ Դիտավան 4-րդ փող. 1-ին, հեռ. 077 808660 կամ ք. Իջևանի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցեն՝ Սահմանադրության 1/:

Դպրոցի կառավարման խորհուրդ
Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Դիտավան 4-րդ փող. 1-ին
Հեռ.՝+37477808660, էլ.փոստ՝ ditavanschool@mail.ru

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ.Դիտավան, 4-րդ փողոց 1

Հեռ..` +374 77 808660

Էլ. փոստ`