Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Կոտայքի մարզի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը/հավաստագիր/:

2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում ՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/դրանց առկայության դեպքում/,
6. աշխատանքային գրքույկի պատճենը,
7. զինվորական գրքույկի պատճենը:
Հայտերն ընդունվում են Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցում 2016թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2017թ. հունվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից 15.00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունվարի 18-ին ժամը 1300-ին, ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077004014
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արտավազ

Հեռ..` +374 77 004014

Էլ. փոստ`