Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Երևանի «Սամվել Շահմուրադյանի անվան հ 85 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի «Սամվել Շահմուրադյանի անվան հ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

Երևանի <Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2017 թվականի հունվարի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից միչև 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ.-ի հունվարի 23-ին ժամը 14:00-ին Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոցում, հասցե` Ծարավ Աղբյուրի 21:
Տեղեկությունների համար զանգահարել` /010-28-77-27/ հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան,Ծարավ Աղբյուրի 21

Հեռ..` +374 10 287727

Էլ. փոստ`