Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

12.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010 թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընդունելության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճեն,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,                                 5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 13.01.2017թ.ներառյալ, ամեն օր՝ժամը 10:00- 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 24.01.2017թ ժամը 14:00 Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոցում: հեռախոս՝ 093216947:

 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ.Յաղդան

Հեռ..` +374 93216947

Էլ. փոստ`