Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

13.12.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոսված

Նշված հասցեում 30.12.2016թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա, 49 շենք, թիվ 31 հասցեում գտնվող 157.8 ք.մ. մակերեսով շինություն, 22.2 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություն: Լոտի մեկնարկային գինը` 98000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորք 10-րդ փողոց, թիվ 9/3 հասցեում գտնվող 390.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10.7 ք.մ. (21.4 խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.04 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 196000000 ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 30.12.2016թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին, մինչև 01.07.2017թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և անշարժ գույքերի դեպքում կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 13-15.12.2016թ., N81 (744), էջ 8:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ)

Հեռ..` +374 10 564513

Վեբ կայք` www.flores.am

Էլ. փոստ`