Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ-իմարտի 4-ի319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Շենավանի միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 7-ին, ժամը 1500-ին` Արմավիրի մարզի շենավանի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ գ. Շենավան փողոց 20 շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել 093-751696 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Շենավանի մ/դ փող. 20, 1շ

Հեռ..` +374 93 751696

Էլ. փոստ`