Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբավեցնելու համար

15.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի <<Պեմզաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը (դրանց առկայության դեպքում)
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2016 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2017 թվականի հունվարի 28-ը, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի հանգստյան օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 7-ին, ժամը 1300-ին, Պեմզաշենի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների համար դիմել <<Պեմզաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն 1փ. 1 շենք ) կամ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն (ք. Գյումրի, Գայի 14, 0312-5-05-10)

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն

Հեռ..` +374 93 182898

Էլ. փոստ`