Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Վ. Կ. Աղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Վ.Կ.Աղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Վ. Կ. Աղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի«Վ. Կ. Աղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ– ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հ Հ քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)ՀՀ քաղաքցիություն
բ) Բարձրագույն կրթություն
գ) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
գ) Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
դ) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
զ) Աշխատանքային գրքույկի պատճենը
է) Զինվորական գրքույկի պատճենը

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակով) ներկայացնել 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2016թ. հունվարի 25-ը ներառյալ , ճամը 10:00 – 15:00-ը , բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի «Վերին Կարմիր Աղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, հասցե՝ գ. Վ. Կ. Աղբյուր 4փ. շենք 9: Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 7-ին , ժամը 14:00-ին՝ Վ. Կ. Աղբյուրի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 093-80-15-92 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ. Վերին Կարմիր Աղբյուր 4փ., 9շենք

Հեռ..` +374 93 801592

Էլ. փոստ`