Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N 319 որոշում

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր տեղի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.
1.ՀՀ քաղաքացիությունը:
2.Բարձրագույն կրթությունը:
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով:
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը:
3.Հաստատության ղեկավարման իրավունքի պատճենը/հավաստագիրը/:
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել խորհրդին մրցույթից առնվազն 3 օր առաջ/:
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում):
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի հունվարի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000 –ից ժամը 1500 –ն, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 14 00 –ին, « Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Արտանիշ փող. 1, շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել ՝ 055 07 49 59 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Արտանիշ փ.1 շ. 1

Հեռ..` +374 55 074959

Էլ. փոստ`