Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

<<ՀՀ Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1. ՀՀ քաղաքացիություն 2. Բարձրագույն կրթություն 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6 .աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ,իսկ բնօրինակները վերադարձվում են: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2017թ հունվարի 20-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10-ից մինչև 15-ը բացի շաբաթ և կիրակի օրերից և ոչ աշխատանքային այլ օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունվարի 31-ին, ժամը 14-ին, Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոցում: Հասցեն` ՀՀ Լոռու մարզ գ.Սարչապետ.: Տեղեկությունների համար զանգահարել` 093-20-10-26 հեռախոսահամարով

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ. Սարչապետ

Հեռ..` +374 93 201026