Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի <<Արտիմետի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 2-ին, ժամը 1500-ին` Արմավիրի մարզի Արտիմետի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Արտիմետ, Չարենցի 45:
Տեղեկությունների համար զանգահարել 0231/ 4 76 10 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արտիմետ, Չարենցի 45

Հեռ..` +374 231 47610

Էլ. փոստ`