Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱԿՔԱՐ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱԿՔԱՐ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳԴՊՐՈՑ»ՊՈԱԿ-ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված« Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2. Բարձարագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հունվարի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից 1500, բացի կիրակի օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 1-ին ժամը 1500-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար, 1-ին փողոց. 16 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 091-71-49-54 և 094-21-70-46 հեռախոսա-համարներով։


 

Հասցե` ՀՀ ԳԵՂԱՐՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, Գ.ԾԱԿՔԱՐ 1-ԻՆ Փ.16ՇԵՆՔ

Հեռ..` +374 91 714954, +374 94 217046

Էլ. փոստ`