Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

27.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 02.01.2017թ.- 31.01.2017թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 9-ին, ժամը 1400-ին՝ Մայիսյանի միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Մայիսյանի միջնակարգ դպրոց (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Մայիսյան, հեռախոս 0312 60026 ) կամ ՀՀ Շիրակի Մայիսյանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդ՝ նախագահ Ա. Ստամբոլցյան /հեռ. 094550144/:

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, գ. Մայիսյան

Հեռ..` +374 312 60026

Էլ. փոստ`