Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

27.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319-Ն որոշում

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի N 1 hիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են ՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում) ,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 04-ից փետրվարի 02-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10::00-ից ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 10-ին ժամը 15:00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի N 1 hիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում : Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ , Պարույր Սևակի 96:
Տեղեկությունների համար զանգահարել ՝ / 095/ 64 50 00 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ,ք. Ճամբարակ,Պ. Սևակի 96

Հեռ..` +374 265 22687

Վեբ կայք` http://www.tchambarak1.schoolsite.am

Էլ. փոստ`