Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Լուսաղբյուի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ թիվ 319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի <<Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում 03.01.2017թ-ից մինչև 01.02.2017թ-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 10-ին, ժամը 1400-ին, <<Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Մանրամասների հետ ծանոթանալ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Լուսաղբյուր, 4-րդ փողոց, շենք 17) :
Հեռ./093 73-60-10/

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Լուսաղբյուր

Հեռ..` +374 93 736010

Էլ. փոստ`