Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ` «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

27.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
    Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են `
     1. ՀՀ քաղաքացիությունը, 
     2. Բարձրագույն կրթությունը,
     3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
    Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
     1. Դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
     2. ՀՀ  քաղաքացու անձնագրի պատճենը,
     3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
     4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ), 
     5.Հհրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
     6.Աաշխատանքային գրքույկի պատճենը:
    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
    Փաստաթղթերն ընդունվում են մինչև  2017թ. հունվարի 27-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10-ից 15-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
    Փաստաթղթերի  ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
    Մրցույթը տեղի կունենա  2017թ. փետրվարի 7-ին` ժամը 15-ին Լոռու մարզի Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցում.

Հասցե` ՀՀ ք.Վանաձոր, Մաշտոցի 1, հեռ.(0322) 2-82-85
 

Հասցե` ՀՀ ք. Վանաձոր, Աղայան 69

Հեռ..` +374328285