Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

28.12.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի ,,Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց,, պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերն ընդունվում են Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում ՝ 2017թ. հունվարի 5-ից մինչև 2017 թ. Փետրվարի 3-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին՝ Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գ. Մեծ Սարիար, հեռ. /093-74-59-64/:


ՀՀ Շիրակի մարզի ,,Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց,,
ՊՈԱԿ-Ի կառավարման խորհուրդ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Մեծ Սարիար

Հեռ..` +374 93 74-59-64

Էլ. փոստ`