Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

12.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի հունվարի 23-ից մինչև 2017 թվականի փետրվարրի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Այգաբաց 3-րդ շարք, թիվ 36:

Տեղեկությունների համար զանգահարել՝ 0312-4-17-70, 093-42-74-22, 093-91-74-01 հեռախոսահամարներով։

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Այգաբաց 3-րդ շարք, թիվ 36

Հեռ..` +374 312 41770

Էլ. փոստ`