Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Մ. Մանուշյանի անվան հ 48 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Մ. Մանուշյանի անվան հ 48 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի <<Մ․ Մանուշյանի անվան հ․48 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են․
1․ ՀՀ քաղաքացիությունը
2․ բարձարագույն կրթությունը
3․ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1․ Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2․ ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3․ Հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի / պատճենը։
4․Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ /
5․Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
6․ Աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի հունվարի 19-ից մինչև 2017 թվականի փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10․00-ից մինչև 16․00-ն, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2017թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 14․00-ին՝ Երևանի <<Միսաք Մանուշյանի անվան հ․48 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ-ի շենքում։
Հասցեն՝ ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վ/շ, Դրոյի փ․ 11, հեռ․ 010240170։

Հասցե` ք. Երևան, Դրոյի 11

Հեռ..` +374 10 240170

Էլ. փոստ`