Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԳՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

13.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010 թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընդունելության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

ՀՀ ԿԳՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիություն
2. Բարձրագույն կրթություն
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճեն,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/ , 5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 14-ից մինչև 2017թ. փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 10:00- 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 28-ին` ժամը 14:00 ՀՀ ԿԳՆ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում / հասցեն` ՀՀ ք.Ստեփանավան փ.Մեղապարտի 15ա/:
Տեղեկությունների համար զանգահարել (0256)22640:

 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Ստեփանավան ,փ.Մեղապարտի 15ա

Հեռ..` +374 256 22640

Էլ. փոստ`