Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 319 -Ն որոշում

Մրցույթ «Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոն զբաղեցնելու համար
«Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհորդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 19-ից մինչև փետրվարի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում: /Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջի 1, հեռ. /0222/ 2-18-72, /0222/ 2-31-19, էլ. փոստ՝ abovyan6@schools.am /:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Կոտայքի մարզ «Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջի 1

Հեռ..` +374 222 21872, +374 222 23119

Էլ. փոստ`