Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

16.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Փաստաթղթերն ընդունվում են Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցում՝ 24.01.2017թ.-22.02.2017թ., ամեն օր ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 3-ին, ժամը 12:00-ին՝ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գյ, Մեծ Սեպասար, հեռ. /077 95-04-86/ կամ ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդ՝ նախագահ Ա. Ստամբոլցյան /հեռ. 094 55-01-44/:



ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ գյ,Մեծ Սեպասար

Հեռ..` +374 77 950486, +374 94 550144

Էլ. փոստ`