Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

17.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Արզնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի 319-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Արզնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1․ Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ա) ՀՀ քաղաքացիությունը,
բ) բարձրագույն կրթությունը,
գ) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
2․ Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
ա) դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
բ) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
գ) հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/,
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
զ) աշխատանքային գրքույկի պատճենը,
է) զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
3․ Փաստաթղթերն ընդունվում են Արզնիի միջնակարգ դպրոցում 2017 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի միջնակարգ դպրոցում․ հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Արզնի
8-րդ փողոց, 13-րդ շենք․։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (0222) 94 653, բջջ․՝ 093 786 808։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ , գյուղ Արզնի 8-րդ փ. , 13 շենք

Հեռ..` +374 222 94653

Էլ. փոստ`