Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

17.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ թիվ319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Ձորակապի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերն ընդունվում են Ձորակապի միջնակարգ դպրոցում՝ 19.01.2017թ.-ից մինչև 17.02.2017թ.-ը, ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին՝ Ձորակապի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Ձորակապի միջնակարգ դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գ, Ձորակապի, 2-րդ փողոց 1-ինենք:
հեռ. /0242 2-24-04/

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ գյուղ Ձորակապ

Հեռ..` +3774 98 549850

Էլ. փոստ`