Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

23.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի «Պառավաքարի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Տավուշի մարզի ,,Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2017թ.-ի հունվարի 24-ից մինչև 2017թ.-ի փետրվարի 22-ը ներառյալ, ամեն օրª ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 3-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077159009 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, գ. Պառավաքար

Հեռ..` +374 77 159009

Էլ. փոստ`