Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու N 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու N 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Գյումրու N 20 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ–ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:

Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 30-ից մինչև 2017թ.փետրվարի 28-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1500, բացի շաբաթ և կիրակի օրերից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Գյումրու N 20 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում՝ կառավարման խորհրդի կողմից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 10-ին, ժամը 1500-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Գյումրու N 20 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ում, հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մ.Թետչերի 1 :

Տեղեկություններիհամարզանգահարել՝
098-50-11-48 և /0312/ 3-36-82 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մ.Թետչերի

Հեռ..` +374 98-50-11-48, +374 312 3-36-82

Էլ. փոստ`