Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀՀ Արագածոտնի մարզի «Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( ներկայացնել առնվազն 3 օր առաջ )
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ ( դրանց առկայության դեպքում)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են հունվարի 25-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, կարգի համաձայն:
Մրցույթը տեղի կունենա մարտի 7-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցում, հասցեն՝ ք. Աշտարակ, Մուղնի թաղամաս, №6-140:
Տեղեկությունների համար զանգահարել 093-44-76-57 հեռախոսահամարով:

Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Մուղնի թաղամաս, № 6-140
Էլ. փոստ՝ mughni@schools.am

Հասցե` ք. Աշտարակ, Մուղնի թաղամաս, N6-140

Հեռ..` +374 93-44-76-57

Էլ. փոստ`