Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Յ.Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոն զբաղեցնելու համար

25.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Յ.Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի կառավարման խորհորդը
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում


«Երևանի Յ.Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի կառավարման խորհորդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստա-թուղթը /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճեն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 20-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, «Երևանի Յ.Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի, /հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի VII զանգված, Կարախանյան 11 , հեռ. 010-66-64-88/:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 6-ին, ժամը 12:00-ին, «Երևանի Յ.Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ում:

Հասցե` ք. Երևան, Կարախանյան11

Հեռ..` +374 10-66-64-88

Էլ. փոստ`