Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

25.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

<<ՀՀ Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1. ՀՀ քաղաքացիություն 2. Բարձրագույն կրթություն 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6 .աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ,իսկ բնօրինակները վերադարձվում են: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2017թ փետրվարի 24-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10-ից մինչև 15-ը բացի շաբաթ և կիրակի օրերից և ոչ աշխատանքային այլ օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 7-ին, ժամը 15-ին, Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Հասցեն` ՀՀ Լոռու մարզ գ.Մեծավան. Զորավար Անդրանիկի 46: Հեռ. 098-053730 :

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ.Մեծավան, Զորավար Անդրանիկի 46:

Հեռ..` +374 93-053730