Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Հովտունի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Հովտունի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի ,,Հովտունի տարրական դպրոց,, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1. ՀՀ քաղաքացիությունը 2. Բարձրագույն կրթությունը 3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիրը/
Մրույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով: 2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3.Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ պատճենը, 4.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/ 5.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/: 6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 2-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10-00-ից մինչև 15-00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի մարտի 14-ին, ժամը 15-00-ին, Հովտունի տարրական դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Հովտունի տարրական դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովտուն հեռ. 077 75 43 75/ կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում /ք. Գյումրի, Գայի 14, 03125-05-10:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ,գ.Հովտուն

Հեռ..` +374 77 754375

Էլ. փոստ`