Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ 39 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

26.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ 39 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319-Ն որոշում

Երևանի հ. 39 հիմնական>> դպրոց ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի զբաղեցման համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2. Բարձրագույն կրթությունը.
3. ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր).
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձրագրի պատճենը.
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազը երեք օր առաջ).
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում).
6. Աշխատանքային գրքույկի պատճենը.
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ-ի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 11.00-ից մինչև 16.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թ. մարտի 10-ին՝ ժամը՝ 14.00-ին, Երևանի հ.39 հիմնական դպրոցում:

Հասցեն՝ Ք. Երևան, Ծխախոտագործների 1:
Տեղեկությունների համար զանգահարել 57-80- 31

Հասցե` ք. Երևան, Ծխախոտագործների 1

Հեռ..` +374 10 578031

Էլ. փոստ`