Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

26.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի ) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը( ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ) ,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ ( դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 30 –ից մինչև փետրվարի
28-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00 –ից մինչև 14:00 –ը բացի շաբաթ , կիրակի և
ոչ աշխատանքային այլ օրերից, Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան
միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 10-ին, ժամը 15:00 –ին՝ Արմավիրի
մարզի Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում.
hասցեն՝ Արմավիրի մարզ գ. Արտամետ:
Տեղեկությունների համար զանգահարել 093 00 01 51 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ.Արտամետ

Հեռ..` +374 93 243740

Էլ. փոստ`