Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Արմավիրի մարզի «Նորապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

27.01.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Նորապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի <<Նորապատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 01-ից մինչև մարտի 02-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Նորապատի միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի մարտի 14-ին, ժամը 15:00-ին` Նորապատի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ գ. Նորապատ 7-րդ փողոց 32 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 093183941 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արմավիր մարզ, գ.Նորապատ, 7-րդ փողոց 32շենք

Հեռ..` +374 98 577300

Էլ. փոստ`