Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

03.02.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշատի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են Մեղրաշատի միջնակարգ դպրոցում՝ 2017թ. փետրվարի 9-ից մարտի 10-ը ներառյալ, ժամը 09:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ինչպես նաև օրենքով սահմանված այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 21-ին, ժամը 12:00-ին՝ Մեղրաշատի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատի միջնակարգ դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գյ, Մեղրաշատ, 1-ին փող., թիվ 26, հեռ. /077 50-51-99, 094 05-05-20/:



ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ.,Մեղրաշատ

Հեռ..` +374 77 50-51-99, +374 94 05-05-20

Էլ. փոստ`