Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

04.02.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Լեքսինֆո» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում
08.02.2017

2017թ. փետրվարի 24-ին ստորև նշված հասցեում տեղի կունենա «Լեքսինֆո» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից կազմակերպված, «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին (այսուհետ` Բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի ընդհանուր բաց աճուրդը` ստորև նշված հերթականությամբ.
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչ. շրջ., Օրբելի 6 շ., բն. 3 հասցեում գտնվող 93ք.մ ընդ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30,000,000 դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջ., Շերամի 29շ., բն. 23 հասցեում գտնվող 76ք.մ ընդ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20,000,000 դրամ:
Աճուրդն անկացվելու է դասական (գնի բարձրացմամբ) եղանակով և սկսվելու է ժ. 12:00-ին: Լոտերը գրավադրված են Բանկում:  Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որով պետք է հաստատվի նաև 500,000 դրամի չափով նախավճարի մուծման փաստը,
- ֆիզակական անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթ,
- իրավաբանական անձանց համար` կանոնադրություն և իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական,
- այլ անձի անունից հանդես գալու դեպքում` ի լրումն վերոգրյալի նաև լազորությունները հաստատող փաստաթուղթ:
Նախավճարը պետք է վճարվի "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում բացված 1570014821060100 հաշվեհամարին սույն ծանուցման հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, կհամարվի աճուրդում հաղթած մասնակից:  Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը հաղթողին կորոշի վիճակահանության միջոցով:
Լոտերը կարող են ուսումնասիրվել դրանց գտնվելու վայրում սույն ծանուցման հրապարակման պահից սկսած յուրաքանչյուր օր, ժամը 12.00-ից 18.00-ն` նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ:
Աճուրդի կանոնակարգին կարելի է ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի և լոտերի գնահատման հաշվետվության (լոտերի առկա վիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար) պատճենները` այցելելով ստորև նշված հասցեով աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12.00-ից 18.00-ն:
Այլ մանրամասների համար դիմել`
Հասցե` ք. Երևան, Ս. Զորավարի 11/1 (4-րդ հարկ)
Հեռ..` +374 95 810081
Էլ. փոստ` lexinfo.auction@gmail.com
 

Հասցե` ք. Երևան, Ս. Զորավարի 11/1 (4-րդ հարկ)

Հեռ..` +374 96 690881

Էլ. փոստ`