Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան Ν 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.02.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան Ν 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի Ν319-Ն որոշում

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան Ν 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը , 2.Բարձրագույն կրթությունը, 3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը/հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում ՝հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով. 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3օր առաջ/
5.Հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ/ դրանց առկայության դեպքում/,
6.Աշխատանքային գրքույկի պատճենը, 7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվումեն 2017թ.փետրվարի 20-ից մինչև 2017թ.մարտի 21-ը ներառյալ, ժամը 9:00-ից մինչև 15:00,բացի շաբաթ,կիրակիօրերիցև ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 30-ին ժամը 14:30-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 026422379 հեռախոսահամարով:

 

Հասցե` ք. Գավառ , Հ. Աբրահամյան 4/6

Հեռ..` +374 264 2 23 79

Էլ. փոստ`