Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Բագարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

07.02.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՙԲագարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի << Բագարանի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը

2. Բարձրագույն կրթությունը

3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով

2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը

3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը

4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)

5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)

6. Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 11-ից 2017 թվականի մարտի 12-ը, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 14:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Բագարանի միջնակարգ դպրոցում

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի մարտի 21-ին՝ ժամը 14:00-ին, Բագարանի միջնակարգ դպրոցում:
hասցեն՝ Արմավիրի մարզ գ.Բագարան:

Տեղեկությունների համար զանգահարել 093 07-60-18 հեռախոսահամարով:

ՀՀ Արմավիրի մարզի «Բագարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Բագարան

Հեռ..` +374 94 891969

Էլ. փոստ`