Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

16.02.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված« Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

Հայտարարություն
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի Փետրվարի 22-ից մինչև 2017 թվականի Մարտի 23-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ Ապրիլի 3-ին` ժամը 14:00-ին, _Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր:
Տեղեկությունների համար զանգահարել` 077655412, հեռախոսահամարով

 

 

 


 

Հասցե` ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, Գ.ՎԱՐԴԱՁՈՐ, Ալաշկերտի 43

Հեռ..` +374 77 655412

Էլ. փոստ`